-
08.05.2013|
18:10
Այսօր երկու քաղաքական ուժերի` ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի երբեմնի զինակիցները խիստ քննադատել են այդ կուսակցությունների ղեկավարներին :
Շուշիի ազատագրման հատուկ ջոկատի մարտիկ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, նախկին ՀՅԴ անդամ Պավլիկ Մանուկյանը հայտարարել է, թե դաշնակցությունը և դաշնակցական բյուրոն այսօր տարբեր բաներ են, դաշնակցական բյուրոն հայտնվել է քաղաքական աղբանոցում
-
07.05.2013|
18:41
Երևանի ավագանու ընտրություններից հետո շոկի մեջ է հայտնվել «Բարգավաճ Հայաստանը», որը, անշուշտ, ավելի բարձր արդյունքներ էր ակնկալում, քան ստացել է` 23, 05 տոկոս: Կվերցնե՞ն մանդատները, թե ոչ՝ կորոշի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Կորոշի, երբ կկարողանան հաղթահարել շոկը:
-
07.05.2013|
16:18
Հերթական ընտրություններն ավարտվեցին ընդդիմության պարտությամբ: Ընդդիմությունը սա բացատրում է ընտրակաշառքներով: Իհարկե, ՀՀԿ-ի մասին ավելի շատ է խոսվում, քան` ԲՀԿ-ի, բայց դրանից ոչինչ չի փոխվում: Իրականությունն այն է, որ այս երկու կուսակցություններն էլ որքան կարողացել, ընտրակաշառք են բաժանել երևանցիներին: Կա փաստ` հասարակության մի ստվար շերտ ընտրակաշառք է վերցնում, ու սա ամենալուրջ խնդիրն է Հայաստանում, ըստ իս:
-
07.05.2013|
00:32
Մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում, նախնական տվյալներով, ՀՀԿ-ն հաղթանակ է տարել, և Տարոն Մարգարյանը շարունակելու է իր պաշտոնավորումը: Ինչ-որ տեղ ՀՀԿ-ի հաղթանակը կանխատեսելի էր, քանզի կուսակցությունը լավ «մարզավիճակում է» և վերջին մեկ տարում կարողացել է բարձր ցուցանիշներ ապահովել թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրություններում: Միևնույն ժամանակ, մայիսի 5-ին կայացած ընտրությունը ներքաղաքական դաշտում բացահայտեց նոր իրողություններ: Այսպես. ՀՀԿ նախընտրական շտաբի պետն էր Էդուարդ Շարմազանովը:
-
07.05.2013|
00:22
Ընտրությունից հետո ՀՅԴ հայտարարությունը բավականին զուսպ է: «Եղավ` ինչ եղավ»,-կարճ ու կոնկրետ, ենթատեքստով ասում են դաշնակցականներն ու ցավում, որ «ազատ քաղաքացու» գիտակցություն չձևավորվեց:
-
06.05.2013|
15:37
Չնայած նախօրոք հայտարարվել էր, որ այսօր տեղի կունենա ՀՀԿ ԳՄ նիստ, սակայն վերջին պահին հետաձգել են այն (հիշեցնենք` պետք է տեղի ունենար հին կառաավարության նոր նշանակումը): Երբ տեղի կունենա ԳՄ-ն, առայժմ չգիտեն:
-
05.05.2013|
11:52
Այսօր «Հայ Ազգային Կոնգրես»-ի կենտրոնական շտաբում գործելու է օպերատիվ արձագանքման ծառայություն, որտեղ կարձանագրվեն բոլոր իրավախախտումներն ու ահազանգերը:
-
05.05.2013|
11:49
Այսօր «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի տեղեկատվական կենտրոնը գործելու է «Քաղաքացիական Ազգային Նախաձեռնություն» ՀԿ-ում՝ Երզնկյան 75 հասցեում (Բարեկամություն մետրոյի հարևանությամբ): Կենտրոնում կհավաքագրվեն խախտումների մասին բոլոր ահազանգերը, ինչպես նաև կգործեն Արաբկիրի, Դավիթաշենի, Աջափնյակի և Կենտրոնի արագ արձագանքման խմբերը:
-
03.05.2013|
20:55
Երևանի ավագանու ընտրություններին մասնակից ուժերը լավ թե վատ հորով-մորով արեցին քարոզարշավը: Ընդդիմադիր ուժերի համար առաջիկա հինգ տարիներին իշխանության քաղաքական անդորրը խախտելու վերջին հույսը այս ընտրություններով, կարծես, փակվում է, ու սա է պատճառը նաև, որ մրցավազքը իրար ձեռքից քվե փախցնելու հնարքներով հարուստ էր:
-
03.05.2013|
15:29
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին ակորդներն են: Թեկնածուները գնահատում են այս ողջ ժամանակահատվածը, իսկ թե նրանց դիտարկումներն ու քննադատությունները որքանով են արդարացի, հասարակությունն իր վստահության քվեով ցույց կտա ընտրության օրը: Մինչ այդ նկատենք, որ այսօր ՀԱԿ թեկնածու Վահագն Խաչատրյանը, ամփոփելով քաչոզարշավը, ուշագրավ հայտարարություն է արել: